Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր մեջն է միայն որ երիտասարդ մը իհարկե ստիպյալ կերթա Եվրոպա ոչ թե համալսարանական ուսման մը հետևելու, այլ արհեստագիտություն մը սորվելու։

Եվրոպայի մեջ բնական կարգն է հետամտիլ, շարունակ հետամտիլ գիտության, միշտ ավելի հեռուն, միշտ ավելի բարձր։

Դպրոցական շրջանավարտներուն ջանքը պետք է ըլլա իրենց կոչումներուն և հարմարությանը համեմատ հառաջ տանիլ իրենց ուսումը բարձրագույն վարժարաններու մեջ, ապահով ըլլալով որ ապրուստի ասպարեզ պիտի չպակսի իրենց, և չարագուշակ մարգարեությունները, սխալ ու ծուռ խորհուրդները թող չկասեցնեն, չթերացնեն երբեք զիրենք իրենց ճամփուն մեջ։