Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ԼԵԶՎԱԿԱՆ ԽՆԴԻՐ>

Մենք կը կարծենք որ այսուհետև գրաբարի և աշխարհաբարի խնդիր չկա. կամ ավելի ճիշտ խոսելով՝ գրաբարի խնդիր չկա։

Աշխարհաբարը գրաբարով կոկելու ջանքը լեզվագիտական սխալ մըն էր՝ ամուլ մնալու դատապարտված։

Աշխարհաբարը ուրույն և անջատ լեզու մըն է, զոր և ոչ մեկ կապ կը միացնե գրաբարին, բաղդատությունն անգամ ավելորդ երկուքին մեջ. իր բնական ուժերը զորս ժողովրդական բարբառեն կը քաղե, պետք չեն թողուր անիմաստ փոխառություններ ընելու մեռյալ լեզվե մը որ պատմական ըլլալե ուրիշ նշանակություն չունի այսօր։

Մեր ժողովրդական լեզուն պիտի զարգանա ուրեմն ինչպես կը զարգանան ուրիշ ամեն լեզուներ՝ ոչ թե հինին դառնալով՝ այլ այդ լեզուն խոսող հասարակության իմացական կարողության համեմատությամբ։ Կ. Ս. Ություճյանի բաղձանքը որ Օտյանի բաղձանքն էր արդեն, որ ապաքեն շատ մը միամիտ գրաբարագետներու բաղձանքն է ուղղելու կարգի բերելու մեր աշխարհիկ լեզուն, հարգելի հնություն մըն է։ Լեզուները մարդոց պես են, իրենց հատուկ ճակատագիրը ունին և պետք