Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է ունենան, հառաջադիմությունն ատով կը ձևանա, աշխարհաբարը գրագետներու ջանքով չշինվեցավ. իմաստասիրական անհուն խուզարկություններ պիտի չընենք բացատրելու համար թե ինչպես կը կազմվին լեզուները, այլ կը բավականանք հայտարարելով միանգամ ընդմիշտ որ գրական մարդիկ կը հպատակին և ոչ թե կը տիրեն անոր, թերևս իրենք իսկ չզգալով, և ժողովուրդն է միայն որ կը դարբնե լեզուն կյանքի ամենօրյա սալին վրա, իր կամքին, պետքին, զգացումներուն ու հաճույքին համեմատ։