Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ ոք շնորհակալություն պիտի հայտնե եթե իր թերթեն հատ մը, տասը հատ, հազար հատ գնեն կամ նվիրեն ասոր կամ անոր. դրամական աջակցության՝ քաջալերության՝ պատվակալ բառերու տակ նոր թերթերը ընթերցողներն՝ ողորմություն չեն ուզած բնավ և պիտի չուզեն երբեք։

Ամուսնության հանդես մը նկարագրելուն հաջորդ օրը, ամուսնացողին տարեկան բաժանորդության ընկալագիր պիտի չղրկեն՝ գծուծ ու ստորին գովասանքի մը վարձքը պահանջելով բարձրաձայն, գրեթե իրավունքի մը պես։

Անձնական խնդիրները պիտի չշահագործեն, ասոր ու անոր գրասենյակները դեգերելով գայթակղական պատմություններ հրատարակելու սպառնալիքին տակ ստակ պիտի չշորթեն բնավ։


Այլ առանց աղմուկի, համեստորեն պիտի կատարեն իրենց պարտքը, շարունակելով ճանչցնել ժողովուրդին այն ամեն ճշմարտությունները որոնց իրենք կը հավատան, պարկեշտորեն, լրջորեն հառաջ տանելով օգտակար գործ մը իրենց համոգումին համեմատ, երբեք ցույցի, անակնկալի տղայական գաղափարով։ Գլուխ պիտի չդարձնեն երբեք անոնց որ առանց տարրական կրթություն մը ստացած ըլլալու գոնե, անպատկառ կը նետվին հրապարակ կոշիկեն վեր ելլելու անընդհատ ճիգով, — պարզ ջղային հիվանդություն մը թերևս, — խելքերնուն չհասած խնդիրներու համար գործածելու գրիչ մը զոր իրենց հարկավոր եղած դպրոցական դասերը գրելու ծառայեցնելով՝ ավելի օգտակար կերպով գործածած պիտի ըլլային. ո՛չ ալ անոնց, որոնք տեղե տեղ պտտելով գաղափարներ կորսան կը հավաքեն, բառ մը հոսկե, պարբերություն մը հոնկե, որոնք խողովակի պես կընդունին ինչ որ լեցնես վերեն, բայց ինչ որ լեցնես, և հաջորդ օրը իրենց լրագրին մեջ ի հայտ կուգան, ածականի և գոյականի կռիվ կը հարուցանեն, ոչ իրենց գիտությամբ զինված, ոչ գոնե բառարան մը նայելու հոգնությունը հանձն առնելով, որով պիտի կրնային հրապարակային