Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղբայրը կը կարծեն այս հորատի երիտասարդն՝ որ իր հանգստության ու զբոսանաց ժամերը նվիրական պարտականությամբ կը լեցնե ու ամեն անգամ արտասվելով կը վերադառնա։

Սեդրաքի այս մահացումը երկար չի տևեց։ Երկինք գթաց կարծես այս թշվառին, օգոստոսի սկիզբները ծանր ժանտատենդե մը բռնվեցավ ու տասնևութ օրվան մեջ հալեցավ այս առյուծի պես տղան, ուրբաթ երեկո մԷր, օրհասական ճգնաժամն սկսավ, վերջին պայքարը կենաց ու մահվան մեջ։ Գոգցես բախտին անողոք հեգնությամբ հիվանդը պահ մը սթափեցավ իր մահատիպ թմրութենեն. տրտում նայվածքը չորս կողմը սևեռեց, Տիգրանը միայն տեսավ քովը, Նշան ըրավ անոր մոտենալու և իր սառ կտրած շրթունքով համբուրեց երիտասարդին դալուկ ճակատը, ու քիչ մատեն կամաց, խիստ կամաց ձայնով մը խոսեցավ անոր հետ... կես ժամ վերջը Սեդրաքի աստղը շիջեր էր։

Սեդրաքի կրոնական համոզումները կարի սահմանափակ էին. քրիստոնեությունն հարգելով հանդերձ գերագույն էակի մը գոյության հավատալեն անդին անցած չէր երբեք։ Մահվան ճգնաժամին մեջ անոր հուշաբերած վայրկենին ուզեր էին իր մոռցած պարտականություններն հիշեցնել ու բարեսիրտ պանդուխտ քահանա մը հանձն առեր էր այս դժվարին պաշտոնը. Սեդրաք բացարձակ կերպով մերժեց ամեն աղերս ու խրատ։ «Ես խղճի և սկզբունքի տեր մարդ եմ, ըսավ քրիստոնեության այս համեստ ներկայացուցչին, ու կեղծիք չեմ ընդունիր մահվան անկողնույս մեջ»։

Քահանան չի պեդեց, Սեդրաքի անկեղծությունը զինքն համոզեց ու չուզեց բռնանալ անոր խղճմտանքին վրա. ասի այն բարի անձերեն մին էր որոնց մոտ պարզմտությունն ուղղության և առաքինության լավագույն առաջնորդն եղած է։ Իրմե ավելի գիտուն կրոնավոր մը իեքզինքը թերացած պիտի նկատեր Սեդրաքի վրա բռնություն ու ճնշում չի գործածելուն, այս պանդուխտ երեցն այնպես չի նկատեց և շատ կը վախնամ որ քիչ մավելի խոսքով երեցն ինքն ալ չի համոզվեր Սեդրաքի գաղափարներուն։