Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որսշվեցավ ուրեմն որ գաղտնի պիտի մնար հիվանդին հաղորդություն չառնելն։ Քահանան մոլեռանդ ժողովրդյան գայթակղութենեն նախամեծար համարեց այս անհրաժեշտ ստախոսությունը։

Բայց չի գիտցվիր թե ի՞նչ կերպով այս ճգնաժամի գաղտնիքն հիվանդանոցին մեջ տարածվեցավ. քահանային թուլրբերանությունն էր թե ուրիշ պատճառ մը կար որով իմացվեցավ Սեդրաքի լուսավորչական եկեղեցվո պարտականությունները մերժելն։

Հարազատ լուսավորչականներու աչքին՝ այս երիտասարդ ազատամիտն պռոդ մը, բողոքական մ՛էր և բողոքականն մ՛ավելի քամահրելի արարած մը չի կա։ Կրոնական խտրություններն՝ ազգության ոգիեն ավելի ուժով կազդեն մեր վրա։ Ամենքը կը հիշեն այն ահավոր պատմությունն որ բողոքական հռչակավոր ննջեցյալի մը թաղման հանդեսին հետ կապված է։ Հայոց պատմության սև ու տխուր մեկ երեսն է այդ մոլեռանդ անողորմությունն որ անկենդան դիակի մը դեմ կը մաքառեր։ Ի՛ր ազգային պարտականությանդ մեջ եղջերուի մը չափ սիրտ ունեցող խուժան մը իր քաջության փորձը գերեզմանատանց ապացուցանել կը ճգներ։

Երեսուն տարվան միջոցե վերջը միևնույն աններող գաղափարները կը տիրեին, և Սեդրաքի թաղումր Սամաթիայեն, Ետի—Բուլեեն ու շրջականերեն ժողված ու հավաքած էր ստորին անկիրթ ամբոխ մը, որ հաստատ կերպով դիմադրել որոշած էր անոր Հայոց գերեզմանատան մեջ ամփոփվելուն։

Հայրենավանդ մոլեռանդություն մ՛էր որ անեղծ պահված էր ու առաջին առթիվ երևան կելներ։ Տիգրան միայնակ էր այդ մրրկոտ բազմության դեմ։ Հուղարկավորության հանդեսն սկսավ անշուք ու անձայն, լքյալ ու աղքատիկ հուղարկավորություն մ՛էր. քահանա մը, ժամկոչ մը, հինցած ու պատառուն ծածկոց մը, ասոնք միայն կրնային առ առավելն ձրի տրվիլ։ Ուրիշ բան էր, եթե թավիշե ծածկույթի, սնտուկի մը (այսպես կանվանի եկեղեցվո լեզվով նոր դագաղն) և բազմաթիվ քահանաներու ծախքը վճարելու դյուրությունն ըլլար. Տիգրան ասոնց և ոչ մին ուզած էր. այդ ստորին խտրությունները զայն չէին