Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երևույթներ ընդհանուր ներդաշնակության մեջ. կը կարծեն թե գեղեցկությունը գոյություն պիտի չունենար եթե տգեղը չլլալր. առաքինությունը պիտի չտեսնվեր եթե մոլություն չգտնվեր. բարձրացումն անկարելի պիտի ըլլար եթե անկումը չպատահեր,— ո՛չ այն անկումը սանդուխեն որ ոտքերը կը կոտրտե, այլ բարոյական գահավեժ անկումները, — և հարթ հավասար աշխարհ մը պիտի մնար, տափակ մակարդակ՝ որու հետ արդարև զբաղիլը պիտի չարժեր։