Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Ուսուցչական Ժողովի նիստերը վերջացան. իր որոշումները՝ համեստ ու պարկեշտ իղձերու ձևով արտահայտված՝ նորություններ չեն անշուշտ, բայց մեծ մասամբ այն ճշմարտություններեն են, որոնց հեղհեղվիլը անօգուտ չէ երբեք։

Մեր դպրոցներուն մեջ գիտությանը մեծագույն բաժին մը տրվելուն և ուսուցչական մարմնի բարձրացումին վերաբերյալ կարծիքները այս կարգեն են։

Իսկ ամենուրեք ընդհանուր ու միօրինակ նախակրթության պետքը ջատագովող գաղափարը ու այս նախակրթությունը կազմելու համար ցույց տրված ուսման ծրագիրը, սխալ ըմբռնումներ ու վրա հիմնված, անհեթեթ եզրակացությանը կարգին կը պատկանին։

Դասագրքերու ամենաէական խնդիրին անտես առնվիլն այ Ժողովին աշխատությանը մեջ թերի մնացող կարևոր մասը կը կազմե մեր աչքին։


Չորս նիստերն ալ Ռեթեոս Պերպերյանն ինքը մինակ գրավեց. հնչուն ձայնովը, հմտալից խոսքովը, դասական