Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այն ատեն, ապահով եմ, որ ծնողք իրենց զավակը պիտի չառնեին ետ դպրոցին կես ճամփեն, տհաս, խակակութ պտուղներու պես. այլ գործնական օգուտը վայելելով դպրոցական դասերուն, հայրենի արտին և այգիին մեջ գործածությունը տեսնելով անոնց, իրենք առաջինները պիտի ըլլային պարտավորելու իրենց զավակը որ դպրոցական շրջանը ամբողջացնել

Կրթությունը այն անօգուտ ու վերացական բանը պիտի չմնար այլևս, զոր հայրերն ու մայրերը գլխի օրորումներով, ուսերու շարժումներով կը սահմանեն, այլ անոր դրական ու շոշափելի օգուտներեն երախտավորյալ, իրենք երկու ձեռքով պիտի գրկեն դպրոցական հարկը զոր հիմա չքած են ամենուրեք։