Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԳԸ

Մարդիկ կան որ կը կարծեն թե՝ խոսելուն քով՝ երգելը ավելորդ բան մըն է։

Երբ քաղաքակրթությունը կը տանի զմեզ դեպի ամեն բան շուտափույթ ու համառոտ տնօրինելու, երբ ճամփաները կը կարճերն ենք և հեռավորությունները կը բառնանք, երբ երիտասարդությունը՝ իր կանխահաս զարգացումովը ու ճերմկած մազերովը՝ ծերության հետ կը շփոթվի, և գլուխը ետին դարձնելու ատեն չունեցողի պես կը վազե մարդկությունը, այս ընդհանուր արշավին մեջ ո՞վ կրնա երգի մտածել։

Եվ սակայն ճիշտ այս ճեպընթաց սուրացումին, այս վաղվաղակի հասունցող ու մաշվող հոգիներուն համար ավելի ևս անհրաժեշտ չի՞ դառնար կազդուրվելու պետքը։

Այս գաղափարը ունեցած է այն մարդը որ վերջերս տասը հազար ֆրանք կտակեց Ֆրանսական Ակադեմիային, երկու տարին հեզ մը մրցանակ տալու համար լավագույն երգի հեղինակին։


Վասնզի երգը այն հանգրվաններեն է ուր ամեն ոք կանգ կառնե, իր հոգնությունը կը մոռնա, կը կազդուրվի ու հաջորդ