Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մըն է Մարկրիթ Կոթիեի հրաժարումը երջանկության երազներեն և ո՜րքան անկեղծ կըլլա կարեկցություննիս իր կսկծալի վախճանին վրա։


Տիկին Սիրանույշ ամեն հատկություն ունի արժանավոր թարգմանը ըլլալու Տյումայի այս գեղեցիկ գործին։

Իր արվեստին չափ զգացում ունի, ինչ որ անհրաժեշտ է Մարկրիթի գերին համար։ Քաջ կը խոսի հայերենը, բան մը որ քիչ քիչ պակսելու վրա է մեր գերասաններեն շատերուն. իսկ ինչ որ ավելին է, խոսիլ գիտե Տիկին Սիրանույշ սիրո լեզուն։

«Խոսինք. ըսավ. ո՜հ, խոսիլ
Հատնիլ է լոկ ինձ համար»։


Ինչպես կըսե բանաստեղծը։

Հետո ավանդական ուղևորությունը ըրած է ի Կովկաս ուր մեր դերասաններն իրենց նվիրագործումը կստանան, կը քաջալերվին, բայց կը վարժվին խստապահանջ հասարակության մը դատաստանին։