Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/332

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՔԱՏԸ ԳՅՈՒՂԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Երևակայական Հիվանդը, ՄՈԼԻԵՌ. — Քամելիազարդ Տիկին, երրորդ արարված, ԱԼԵՔՍԱՆՏՐ ՏՅՈԻՄԱ:

Շաբաթ գիշեր Քատը գյուղի թատրոնին մեջ Ֆասուլյաճյանի խումբը հաջողությամբ տվավ խոստացած առաջին հայերեն ներկայարումը՝ լեցուն սրահի մը ու լեցուն օթյակներու առջև։

Պետք է ըսել որ բացի վաղեմի դերասանապետեն ու հռչակավոր դերասանուհիեն և, որչափ կը հիշեմ, պ. Շահինյանե զատ որ Ֆռոմոն Ռիսլերի մեջ անգամ մը ներկայացած էր, մեր հասարակությունը ոչ ոք կը ճանչնար նորակազմ խումբեն, մեծ մասամբ սկսնակներով ձևացած, և անշուշտ ներկայացման հայերեն ըլլալուն հրապույրն էր որ հասարակությունը այսքան հոծ թիվով թատրոն բերած էր։

Ֆասուլյաճյանի առաջին գովելի հանգամանքը այն եղավ որ որոշյալ Ժամուն սկսավ ներկայացումը. բան մը զոր շատոնց մոռցած էինք հորմեհետե Մնակյան վարժեցուցած էր մեզի, ներկայացումը սկսելու համար, բազմության մը հավաքվելուն սպասել, այն նավավարներուն պես որոնք պետք եղած թիվով ուղևոր չառած ճամփա չեն ելլեր։

Օթյակներուն մեջ Փատը գյուղի բոլոր ծանոթ ընտանիքները կը տեսնեմ. ո՞վ ըսավ որ չեն սիրեր Թատրոնը եթե սիրվելու արժանիքով ներկայանա, ամենքը գոհ են այս ներկայացումը