Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չխռովելու համար պատկերը, կը դիտեր, և այս ակնկառույց ու անձկալից սպասումը իրոք, ավելի էր իբրև գովեստի արտահայտություն, քան այն ծափահարությունները որով անընդհատ ողջունեցինք զինքը վերջեն։

Արմանի դերը առաջին տեսարանին մեջ պ. Շահինյան լավ տպավորությամբ չսկսավ, բայց վերջեն հաջողություն գտավ Մարկրիթի հետ վերջին տեսակցության մեջ և հորը գիրկը նետվելու ձևը բոլորովին գրավիչ ու ճշմարիտ եղավ։

Պ. Շահինյան պետք է նվազ աճապարող ըլլա իր դերերուն մեջ. երբ սենեկին մեջ Մարկրիթը կը կանչե հետո սպասուհին, իր «ոչ ոք, ոչ ոք»ները շատ շուտ կը հասնին. պետք է սպասել, հույսը կտրել և հետո ըսել «ոչ ոք»։

Գեղեցիկ փունջ մը ընծայվեցավ Տիկին Սիրանույշի հայ մամլո ներկայացոլցիչներու կողմե, ուրիշ գեղեցիկ փունջ մը Քատը գյուղի երիտասարդներեն առ օր. Քնար և դափնյա պսակ մը առ պ. Ֆասուլյաճյան։ Լավ երեկույթ մը, եթե խումբը գիանա օգտվելու եղանակը՝ գործը շարունակելով։