Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ հազիվ ուշացրիվ ակնարկի մը կարժանանան, զարմանք որ թատրերգություններ չեն գրվիր մեր մեջ, շեն խաղցվիր։


Բայց թատրոնի բարձրութենեն իսկ կը հետևի թե կատարյալ բան մը ըլլալու է ան կամ բնավ ըլլալու չէ։ Թիեռին մեկ խոսքը փոխ առնելով հոս ըստ պատշաճի։

Դերասանական արվեստը միջակություն չընդունիր. ասոր համար է որ այդ պայմանով ձևացած տեսարանը պետք է ուրիշ, բոլորովին ուրիշ անուն մը ստանա, բայց թատրոն չհորջորջվի երբեք։

Մեր մեջ արվեստագետներ չեն պակսիր ու անկարելի չէ, բնավ անկարելի չէ խումբ մը կազմակերպել որ Թատրոնը վերակենդանացնե։ Պետք է ի բաց թողուք արվեստագետի պզտիկ նախանձները, չքաշելու, իրարմե նսեմանալու զգացումները։

Ու գործնական վերջաբան մը տալու համար այս ամեն խորհրդածությանց, կը հավատանք որ պզտիկ ջանք մը կը բավե վերականգնելու թատրոնը մեր մեջ։

Մեր հասարակության գործերուն գլուխը գտնվողներուն կոչում կընենք հայ թատրոնը կազմակերպելու համար բաժին մը հանել իրենց աշխատութենեն։

Դպրո՞ցը, — այո՛, բայց Թատրոնն ալ։