Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1893

ՏԱՐԻ ՄԸ

Դեկտեմբեր 31 ի հավելվածական թիվով Մասիսի 1892ի տարեշրջանը բոլորեցավ։

Տարեգլուխ մը, անշուշտ, տարբերություն չունի ուրիշ ոևէ օրե, բայց հանգրվան մըն է ուր անօգուտ չէ կանգ առնել, կտրված ճամփան չափելու համար ճամփուն մնացածին հետ. և, առանց սրտաթափ ըլլալու պարտականության մեծութենեն, աշխատելու ջանք ընել հետևելիք շավղին համար՝ ուղիղ գծին, ե՛րևակայական գծին մոտենալու շարունակ։

Մասիսը հրատարակողները կը կարծեն որ այդ ջանքը ըրած են միշտ խղճմտորեն ու համեստորեն, բոլորվող տարեշրջանը այս մխիթարությունը ու այս վարձատրությունը միայն կը թողու իրենց։


Քանի որ տարեկան հաշվեհարդարություն մըն է որ կընենք ահա, Մասիսի գրական արժանիքը կը կարծենք որ հաջողեցանք միշտ բարձր պահելու. դժվարահաճ ու խստապահանջ եղանք ամենուն և մեր իսկ անձին դեմ։ Ջանացինք, ու կը կարծենք թե հաջողեցանք, որ գրական ամեն սեռերու մեջ զորս Մասիս շոշափեց, լավագույնները տանք մեր ընթերցողներուն։

Նույնպես, գեղեցկի գաղափարին զուգընթաց պահպանեցինք