Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

օգտակարի, պիտանիի գաղափարը՝ միշտ գրական տեսակետով, որ ապաքեն Մասիսեն միակ տեսակետն էր։

Քաջալերությունները չպակսեցան ամեն անոնց կողմե որոնց կարծիքը ու վճիռը կարևոր էր մեզի, ու այսպես սրտապնդած, ի գլուխ հանեցինք փոքրիկ գործ մը, որ սակայն կարգ մը պզտիկ գործերու պես, մեծ աշխատություն կը պահանջեր։


Հանրային խնդիրներու մեջ երբեք սնոտի վեճերով չզբաղեցանք. սկի գրեն մինչև վերջը մեր մատնանիշ ըրած նյութերը միշտ ուշի ուշով քննելե վերջը կարծիք հայտնեցինք, երբեմն խստությամբ, երբեք կիրքի տպավորության տակ, ամեն առթիվ պնդելով զարգանալու պետքին վրա, կրթական ու գրական հնոտի համոզումները, եղանակները մեկդի ընելու հարկը ջատագովելով։

Մասիս օրաթերթ մը չէր, ու ըլլար իսկ, իր սկզբունքները և նույն իսկ արժանապատվության զգացումը թույլ չէին կրնար տալ իրեն վեճի ու պայքարի բռնվելու աջին ու ձախին հետ։

Մեր համոզումն այն է որ ամեն գաղափար պետք է արտահայտվի ու մտիկ ըլլվի իր ապացույցներուն ու բացատրություններուն հետ, առանց քենի, առանց նախապաշարումի։

Այս ըսել չէ թե համամիտ ըլլանք անոնց հետ որոնք՝ ներելի կը համարին առտուն կանուխ ելլողին՝ առանց ոևէ հեղինակության, առանց անհրաժեշտ հմտության մը գոնե նվազագույն քանակին, ազգային կամ գրական ամեն նյութի վրա վճիռ տալ։

Բայց ընդհանրանալու վրա եղող այս ախտին դարմանը ինքնաճանաչության ու համեստության գաղափարին տարածումովը միայն կըլլա։


Այսուհետև, Մասիս շաբաթաթերթի վերածվելով, ավելի ընդարձակ սահման մը ունի աշխատելու համար, այն բոլոր ուժերը որոնցմով Մասիսը ձևացավ անցյալ տարի, պիտի