Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրենիք կատարելագործյալ վիճակի մը բերելուն կրնա պարծենալ։

Այս ճամփան մեջ անգամ մը մտնելե վերջը, անակնկալներու շարքը գուշակելու հավակնությունը չունինք, բայց կսպասենք որ այս օրերս կարդանք Հայրենիքդ մեջ Զուռնաճյան էֆենտիի անդրանիկ զավկին ծննդյան լուրը որուն համար հատուկ խորագիր մը ստեղծված է ԲԵՐԿՐՈՒՆԻՆ, այս անգամ առանց կատակի։


Տեղն է որ հիշեցնենք մեր Հայրենիքդ բարեկամներուն որ լրագրությունը քահանայություն մը դավանելե հետո պարտավոր են անոր մաքուր ու խիստ պարտավորություններեն ա՛լ չխուսափիլ։ Ավետարանիչին պես չպիտի ըսենք իրենց որ ի՞նչ պետք է ընել ուրիշին աչքին մեջ շյուղը փնտրելու իրավունք ստանալու համար, բայց ըսենք պիտի միայն որ կարգավոր համարվելու համար քիչ մը կարգ պահել անհրաժեշտ է։