Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՐՊՎԱԾ ՕԴԱՊԱՐԻԿ

«Հայրենիք»ի արձակած սուր ճիչը չի զարմացներ զիս, հարվածին ցավը սրտին զարկած ըլլալուն նշանն է։

Իր ցասմնակոծ թոթովումին մեջ սպրդող կոպտությունը՝ կպրանքը շհավնվելուն համար բերանը ավրող խանութպանի լեզվին չի՞ նմանիր քիչ մը։

«Հայրենիք» այն ատեն միայն նշանակություն մը ստացած էր, երբ մեր երիտասարդության մտավոր ձգտումը ներկայացնելու հանգամանքը ունեի, այս նշանակությունը չկրցավ պահել երկար ատեն, իր աշխատակիցները՝ որոնք իր մնայուն խմբագրութենեն շատ ավելի մեծ հեղինակություն մը կը կազմեին իր անունին շուրջը, գաղափարի մը ծառայելու տենչանքը ունեին ու չէին կոնար մնալ այն տեղ, ուրկե կեղակարծ փերեզակի մը հոտեր կսկսեր գալ։

Նախատինքները՝ մարմիններու անկումին կը նմանին, այնքան ավելի ծանր կը կշռեն, որքան բարձրեն կուգան, բնագիտական պարզ օրենք մը՝ որ բարոյական աշխարհին մեջ նույնքան ստույգ է և կը խորհիմ որ այս հաշիվով նեղանալու իրավունք չունիմ «Հայրենիք»ի պատասխանին անշնորհ ձևին վրա։ Չեմ գիտեր թե «Հայրենիք»ի մեջ կը հասկնան խոսելու