Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԵՆԴԱՆԻ ՄԵՌՅԱԼՆԵՐ

Սրբազան Հա՛յր,

Այսօր մեռավ հոս տոքթոր Պեհրան որ շատոնց արդեն մեռած էր մեր ազգին համար։

Այսպես կը գրեր քսան տարի առաջ Հյունքյարպեյենտյան Տ. Հայրը Փարիզեն, վերադառնալով համբավավոր բժշկին հուղարկավորութենեն։

Վերջերս, ֆրանսական ոստանին մեջ մեռնող ու իր բոլոր հարստությունը Ֆրանսայի կտակող հայ մի լիոնատերին մահը այս խոսքը միտքս կը ձգե։

Այս մարդն ալ շատոնց արդեն մեռած էր իր ազգին համար, մեր հասարակության աչքին իր գոյությունը կը նմաներ գոց և պարապ խանութի մը ճակատը դրված այն ոսկետառ անունին որուն տերը շատոնց թողած գացած է իր վաճառատունը, մինչդեռ միամիտ անցորդը կը շարունակե դեռ հեգել այդ ոսկեքանդակ տառերը։

Ճեյ Կուլտի մահվան առթիվ ըսվեցավ որ Միացյալ Նահանգաց ժողովուրդը չէր ուզած ընդունիդ այս խաղամոլին թողած կտակը։

Փարիզի մեջ մեռնող այս կենցաղասեր ու օտարամոլ հայ