Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարուստն ալ մին էր այն էապես ողորմելի արարածներեն որոնք հարստության երեսը տեսած օրերնուն իրենց անցյալը ուրանալով կը պարծին․ Ճեյ Կուլտե մը հազար անգամ ավելի արհամարհելի է այս մարդուն աղտոտ կտակը և գոհ ենք որ մեր ազգին չի գար իր լուման։


Եվ այս մարդը Պոլսո մեջ, անոր լավագույն վարժարանին մեջ, ճեմարանին մեջ կրթված մեկն էր. հետո կարծեմ քիչ մըն ալ ուսուցչություն ըրած էր. անկե վերջը մտած առևտուրի մեջ ուր 4 — 5 տարվան մեջ մեծ հարստություն մը ձեռք բերելե վերքը, Փարիզ քաշված էր, իր եկամուտովը ապրելու համար։

Այդ վայրկյանեն արդեն այս մարդը իր բարոյական չափը տվեր էր. ի՜նչ է, քաղաքակրթության համար, առանց աշխատության, միայն եկամուտով ապրող մարդ մը. ո՛չ ապաքեն ամեն ոք, ո՛ր դասին ալ վերաբերի, նորեն բաժին մը, պարտք մը ունի կատարելու աշխարհիս մեջ։

Այս մարդը կարծեր էր որ չորս տարի աշխատելե հետո միայն իրավունքներ ուներ ալ. կյանքի հաճույքները վայելելու Էր ավունքները զորս չարաչար կերպով ի գործ կը դներ։

Իր ազգը, իր երկիրը մասնավորապես չսիրելուն կը պարծենար և այս է այն մարդը որուն առթիվ ըսվեցավ թե մեր ազգը պետք էր ստանձնել անոր մոտ՝ մուրացիկ ազգականի մը դերը, որ հոգեվարին սնարին քով, վերջին վայրկյանին կուգա անոր հիշեցնել զիրենք միացնող մերձավորությունը։

Ո՛չ. հասարակության մը վայելուչ դեր մը չէ այս ճիտը ծուռ մուրացկանի դերը, ո՛չ, պետք չէ որ զիջանի ան ողորմություն խնդրելու երբեք, ազգ մը իր անհատներուն պահանջումներ կրնա ներկայացնել և ոչ խնդիրքներ։


Մենք մեր արտաքին լուրերուն մեջ թաղեցինք այս օտարացած հալուն մահվան լուրը, ճիշտ ինչպես մեր