Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկեղեցականությունն ալ անոր դիակը պիտի թաղեր մեր գերեզմանատունեն դուրս։

Ու քանի՜ հատ պիտի թվեինք այս կենդանի մեռյալներեն. եթե թվահամար մը շինելու փորձությունն ունենայինք, նույնիսկ Պոլսո մեջ չպիտի՞ գտնեինք տուներ՝ ուր ֆրանսերեն կը խոսին ու ֆրանսերեն կզգան. ոչ իրենց լեզուն գիտեն շնորհքով և ո՛չ մեր երկրին լեզուն.

Ի՛նչ կըլլան ասոնք վերջ ի վերջո. կը հաջողի՞ն գեթ ֆրանսացի դառնալու։

Զմյուռնիո մեջ ամբողջ սերունդ մը կա օտարացած հայերու. տեսած եմ զանոնք. հայեր չեն ուզած մնալ ու ֆրանսաց չեն կրցած ըլլալ։ Ասոնց համար էր անշուշտ որ քերթողն ըսավ.

Օաարացե՛ք, հեռացեք, կամիք,
Միշտ եք դուք մեր դասալիք։