Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԷՄԻԼ ԶՈԼԱ

(Մեր պատկերը)

Մշտնջենական պարտյալ մը ֆրանսական Ակադեմիայեն ու մշտնջենական հաղթող մը ֆրանսական գրականության մեջ։

Իր անունին ճակատագիրն է, գրական մեծ անուններու պես, տարուբերիլ ամենաջերմ դրվատիքե մինչև ամենախիստ դատափետություն, ալեկոծիկ լաստի մը պես բարձրագույն գագաթները ելլել ու ամենախոր վիհեր իջնալ։

Իր բարեկամները ու հակառակորդները հավասար կատաղությամբ կը պաշտպանեն ու կը դատապարտեն իր գործը, բայդ ոչ ոք, ոչ ոք կը ժխտե իր գրական մեծ տաղանդը։

Տիտոոյեն, Սթանտալեն, Պալզաքեն, Ֆլոպեոեն ետքը Զոլան այսօր անվիճելի գլուխն է այն դպրոցին որ գրականության մեջ կեղծիքը, ստությունը, խաբեությունը վերցնելու հարկը կը դավանի։

Գրականությունն՝ որ Գիտության մասն է՝ չի կրնար անոր հակառակորդը ըլլա․ այս է իը համոզումը. հիմա միևնույն գաղափար չէ՞ որ Գեղարվեստին համար ալ կը հայտնվի ամենուրեք. Վակների հաջողության գաղտնիքն ալ Ձայնաբանության մեջ մեծ վարպետ մը ըլլալուն մեջը չէ՞ միթե։