Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռուկոն—Մագառներու շարքին մեջ ամենքը համաձայն են «Ժերմինալ»ը իր գլուխ գործոցը համարելու մասին։ Կարո՞ղ եմ արդյոք ես, հայ հրապարակագիր մը, իր նվագ համբավավոր մեկ հատորը նախադասելու։ Եվ սակայն առանց քաշվելու պիտի ըսեմ որ ամենեն գերազանցը կը համարիմ իր Գորձը «L’oeuvre», որ կարծես իր անձին վրա գրված, իր ճակատագրին վրա մտածված երկ մըն է։

Քլոտի ու Ֆաժըռոլի անունները ընկերական պայմանադրությանց հետևանոք ստեղծված երկու ոսոխ գլուխներու անունները պիտի մնան։


Իր հռչակավոր վեպերու շարքին մեշ «Ժեռմինաթեն հետո, որ հանքերու մեջ աշխատողներու զոհողության ու տանջանքի կյանքը կը ներկայացնե, կուգա «Ասոմուառ»ը, որ գործավորաց կենցաղը կը նկարագրե. արբեցությամբ շաղախված, փճացած գոյություն. «Երկիրը»՝ որ հողագործներու նյութապաշտ ու անասնարած ոգին կը մերկացնե, «Բո Պույը»՝ որուն մեջ քաղքենիներու արտաքին շենքին ու շնորհքին տակ պահվըտող՝ բարոյական նեխումը մատնանիշ կըլլլա, «Դրամը»՝ որ շահագետներ ու բարքը կը պատկերացնե իր խարդախութենե ձևացած ճարպիկության ու ձեռներեցության մեջ. «Նանա»ն՝ որ անձնամատույց կնոջ մը՝ ամեն դասակարգի անհատներու վրա ի գործ դրած տարփական նախճիրներու պատմությունն է և որ մածնող շաղախին պես միևնույն շենքին բոլոր քարերը ու մասունքը իրարու կը միացնե միևնույն ապականության խմորովը. և ամենեն ետքը «քայքայումը»՝ Ֆրանսայի անակնկալ պարտությունը 1872ին։

Այս համառոտ թվումն ընել, մեկիկ մեկիկ ճշտելով իր գործերուն բարձր նշանակությունը ու իմաստասիրական կապը որ բոլորը իրարու կը միացնե, չի՞ բավեր հաստատելու համար թե այս անբաղդատելի վիպագիրը մեծ բարոյագետ մըն է նաև