Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻԶՄԻՐ

Իզմիրի հայերուն վրա շատ աղեկ կամ շատ գեշ խոսած են միշտ. ոմանք՝ անոնց բարեկեցիկ վիճակը տեսած են միայն։ այլք հանրային գործունեութենե հեռու կեցող երիտասարդություննին։

Տարբեր տեսակետներով՝ միևնույն հասարակությունը տարբեր, գրեթե հակասական երևույթներով ներկայացած է. շատ մոտեն կամ շատ հեռուեն՝ դիտած են զայն ու ամենևին չի զարմացներ զիս այն հակառակ վճիռները որ մամուլի միջոցով կարձակվին անոր վրա։

Իզմիրի հայերը՝ մենե կանուխ թևակոխած են հրապարակագրության մեջ իրենց Արշալույսովը, որ անայգ վերշալույսի մը փոխված է հիմա։ Լրագրության մեջ մեր անդրանիկներն են ուրեմն։ Արևելյան Մամուլը, իր կրտսերը, ահա մոտիկ քառորդ դարե մը ի վեր կը շարունակվի իր ալևորած հիմնադրին անվթար հավատքովը։ Առաջին Արևելքդ, որ երևցավ Ֆրանսայի մեջ, իզմիրցի մը հրատարակեց, Ստեփան Ոսկան․ և ինչ որ ալ ըլլա Ռեֆորմդ խմբագրապետի վերածված այս հայուն վրա կազմվելիք դատաստանը, որքան ալ մեծ մոլորանք մըլլա իր քեզվեն ու գրականութենեն երես դարձնելու դավանությունը,