Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նորեն այդ հրապարակագրին անցյալ գրական վաստակը կեցած է ու իր անունը մոռացումն փրկելու պիտի բավե։


Անհատական զարգացումով Իզմիրի հայերը մայրաքաղաքի հայերեն ետ չեն մնացած, ու ճիշտ այս անհատական գերազանցությունն է որ վնասած է իրենց։

Հո՛ս Մամուրյան մը կը կենա, հո՛գ Ոսկան մը, Կոստանդյան մը, Նուպար մը, Մսերյան մը — ամենեն ծանոթները հիշելով — և այս ցրված, բաժնված գրական ուժերը Ադամեմնոնի ճամբարը կը հիշեցնեն։

Երևակայեցե՛ք մեծ հավատացյալներ որոնց յուրաքանչյուրը իրեն հատուկ մատուռ մը շինել տար ու հո՛ն միայն աղոթել ուզեր, երբ այնքան դյուրին էր իրենց՝ եկեղեցի մը շինել ուր հասարակությունն ալ գար աղոթելու։ Ահա՛ Իզմիրի գրական մարդոց անտեսած ճշմարտությունը, ժողովուրդը՝ որ ամեն հրապարակագրի հոգածության առարկան պետք է ըլլա, իրենց ուշադրության արժանացած ըլլալ չթվիր։ Գրականությամբ զբաղած են իբրև տիլեթանթներ և իրենք զիրենք ոևէ պարտավորության գաղափարով կապված չեն զգացած հասարակության հանդեպ։

Ասոր համար է որ առօրյա օրաթերթ մը չունին, ասոր համար է որ անդրանիկ Արևելքի խմբագրապետը չքաշվիր իր լեզուն մոռցած ըլլալը խոստովանելե՝ հորմե հետե ֆրանսերենը մշակած է միայն ու ասոր համար է դարձյալ որ Մեթոտի հեղինակը իր նոր աշխատությունը ֆրանսերեն կը պատրաստե։


Եվ երբ այդ գրական մարդերեն ոմանք այսպես կը թերանան, կը լքին ու իրենց նշանակությունը կը կորսնցնեն, ի՞նչ կընե հասարակությունը անդին։ Մոտեն ճանչնալուս գիտեմ որ այդ հասարակությունը չի խաբվիր Տելեմաքի նավուղիղը