Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիգրան ցասկոտ էր բնությամբ. ո՛ւ. թվույն անհավասարությունն, ո՛չ բարկալից բազմության զայրույթն ու անոր անհաշվելի հետևանքը զինքր լի կասեցուցին։ Իր բարեկամին դիակին դեմ կռվող այս մարդոց տեղի լի պիտի տար, թե որ մեռնիլ անգամ հարկ ըլլար. արյունը եռաց, թերևս իր պերճախոս լեզուն հաջողեր մեղմել այն մրրիկը՝ զոր այնքան վարժ էր հարուցանել. բայց բարկությունն ամեն խոհեմություն անոր մտքեն վանեց։

— Ետ քաշվեցեք, ստահակնե՜ր, գոչեց անոնց, ես եմ այս ննջեցելույն տերը, չըլլա որ մոտենաք անոր, ազգինն է այս գերեզմանատունն ու հայոց ազգին մեկ զավակն է այս մեռյալն որ հոս պիտի թաղվի։

Կռվո հրավեր մ՛էր։

— Այդ ալ փռոթեսթան մ՛է, աղաղակեցին ոմանք, տփեցեք այգ անհավատը։

Խուժանը՝ կատղած՝ ամեհի ու բարբարոս մռնչմամբ կը պատեր երիտասարդն, որպես փոթորկահույզ կոհակներ կը շրջապատեն ընկղմելու մոտ նավն, ամենեն քաջերն հառաջ նետվեցան. պահ մը վտանգն անխուսափելի և ահավոր դարձավ, մինչդեռ հեռու մնացողները զայրագին արձագանքի մը պես կը կրկնեին.— փռոթեսթան մ՛է, փռոթեսթան մ՛է, զարկե՛ք։

Անզգամ մը աչերն արյունով լեցված ձեռքը վերցուց․․․։

Սարսափելի հայհոյություններովդ խառն որոտման պես ձայն մը լսվեցավ հանկարծ, երկու մարդ, ու նվազ չարաշուք ու ստորին երևույթով քան մյուսներն, անհավատալի ուժով մը այդ մարդկային պատնեշը ճեղքելով երիտասարդին քով սրացան ու պոռացին.

— Մի՛ դպիք մեր էֆենտիին։

Պահ մը վարանում տիրեց։

Կերևեր թե այս երկու մարդիկն անծանոթ չէին. բաց գլուխնին՝ թեթև յազմայով մը պատած, կուրծքերնին մերկ՝ զոր չի կոճկված պզտի բաճկոնակ մը բաց կը թողուր շարունակ, ոտքերնին բոպիկ այն ծանոթ կոշիկներու մնջեն որք իրենց հատուկ անվամբ եմենի կը կոչվին, այս մարդիկը. կը վերաբերեին