Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն ստորին դասուն որ պարագային համեմատ ձկնորս, նավարար ու ջրհանկիր կըլլան որ սովորաբար քիչ կամ շատ ոճրագործ է։

Պարտեին այս երկու անձինքը մեծ համբավի մը և իշխանության տեր լինիլ (համբավ՝ որ գովելի տեղ մը չէր կրնար ունենալ), ըստ որում ամբոխն իր հարձակման մեջ կանգ առավ։ Հետո այս մարդիկն հետզհետե հեռացուցին երիտասարդը մոտեն շրջապատողներն ու կամաց ձայնով, տարօրինակ հեզությամբ մը՝ որո ներքև դաշույնի հարվածի մսպառնալիքը դյուրությամբ կը նշմարվեր, մի առ մի վանեցին այս սպառնալից բազմությունն։

Ի դեպ էր անշուշտ այս անհուսալի օգնությունն որ համառ երիտասարդը կը փրկեր։

Տիգրան գեշ երազե մը սթափիլ կարծեց երբ յուր շուրջն այս երկու ազատիչները միայն տեսավ՝ զորս չէր ճանչեր և որոց իր շնորհակալությունն հայտնեց։

— Դուք կրկին բարեգործություն մըրիր, ըսավ անոնց, նախ արգիլեցիք որ ննջեցյալ մը անգերեզման թողուն և զիս սպանհեն, երկրորդ թող չի տվիք որ այդքան մարդիկ սրբապիղծ ու ոճրագործ լինին։

— Ես ձկնորս Կարապետին եղբայրն եմ, ըսավ անոնցմե մին, դուն իմ եղբայրս մահվանե ու բանտարկութենե փրկեցիր առանց ստակ և վարձք պահանջելու։ Դուն զիս չես ճանչունար, բայց մենք քեզ լավ կը հիշենք, երբ դատաստանին մեջ իմ եղբայրս կը պաշտպանեիր ու փրկեցիր. մենք աղքատ մարդիկ ենք, ապերախտ չենք, ըսավ խոնարհությամբ ու հեռացավ իր ընկերոջ հետ մինակ թողլով սգավոր երիտասարդն իր մտերմին գերեզմանին քով։

Պալըքլըյի գերեզմանատունը Պոլսո Հայոց գերեզմանատանց երեցն ու հինավուրցն է. չի կա մեկն որ ազգական մը հանձնած չլինի այդ սև Հողին. այս գերեզմանատունը սովորական բան մր չէ, այլ չարագուշակ քաղաք մը որ իրեն տնակները, պալատներն, արվարձաններն, իր հարգի ու անհարգ թաղերն, իր սովորություններն, ավանդություններն ու նախապաշարումներն