Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատրող դիցուհիեն որ Ոսկանի մր, Կոստանդյանի մը պես մեծ իմացականությունները կրցած է մոլորցնել անոնց աչքին՝ ֆրանսական լեզվին տալով այն տեղը, որ մայրենի լեզվին հատուկ է։

Տոհմային արժանապատվության զգացումը վառ ու կենդանի է հոն և իզմիրցոց Արևելյան Ակումբը, զոր Մուրճի թղթակցին անձուկ միտքը զբոսարան մը կարծած է, այդ զգացման ամենեն ազնիվ արտահայտությունը, ինքնուրույն անհատականության մը գովելի ցույցն է։

Իզմիրի հայերը եվրոպացվոց քլյուպները կը հաճախեին nւ խել մը լվանթեներ, որոնցմե ձևացած են այդ քլյուպները, համարձակեր էին պետք եղած հարգանքը զլանալ մերիններուն։

Արևելյան Ակումբի հաստատությունը՝ ինքզինքը հարգել տալ գիտցող հասարակության մը կողմե տրվելիք վայելուչ պատասխանն էր ադոնց։

Ահա՛ ինչ որ պետք է տեսնել այդ հայ Ակումբի հաստատումին մեջ։


Այսպես ահա պարզ հասարակությունը կը շարունակե պահել իր ավանդությունները, որոնք բոլորն ալ պատվո ավանդություններ են։ Ու այս մրցումի քաղաքին մեջ ուր գործունեության ամեն ճյուղերուն համար սաստկագույն պայքարը կը մղվի անընդհատ, մեր ազգակիցները իրենց թիվեն անհամեմատ կերպով բարձր դիրք մը ձեռք բերած են ու միշտ բարձր պահած են մեր անունը։