Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՆԱՆԱ

Գավառները գացող ուսուցիչները գիտեն որ հոն՝ չբավեք իրենց միայն ուսուցիչ ըլլալ, պետք է նաև տիրացու ըլլալ եկեղեցվո մեջ. քարտուղար՝ թաղական խորհուրդին. պարտամուրհակ գրող՝ ամեն հեղ որ հարկ տեսնվի, թղթակից՝ Պոլսո լրագիրներու. բժիշկ՝ եթե հիվանդ մը պատահի, երկրագործ երբ վարուցանի մասին մշակը իր կարծիքը հարցունե։

Ներելի չէ իրեն ասոնց ամենքը միասին չըլլալ. չըլլալ նախախնամական մարդը որ ամեն բան գիտե ու ամեն բանի կը ծառայե ի հարկին։

Արմատացած նախապաշարում մը կուզե որ Լրագիրն ալ այդ գավառական ուսուցիչը ըլլա, ամեն տեղ ու ամենուն համար։ Ծանրաչափ մը որ, միևնույն վայրկյանին, ամենեն տարանջատ վայրերուն մթնոլորտային վիճակը բացատրե: Անխոս գործիք մը՝ որ ամենուն պետքերը ըմբռնե ու դարմանները ցույց տա։

Հետո, այս ընդհանուր պարտականութենեն վերջը, անհատական պահանջումները, հաճույքները ու քմահաճույքները ի հաշիվ առնե, երբեմն գուշակե և միշտ գոհացում տա անոնց։

Պիտի պատահի հաճախ, որ այս տեղական կամ անհատական