Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կունենա միշտ։ Իր բարոյական հաջողությունը ադով միայն պիտի չափեի։ Պետք էր որ մեկը անարգեր զայն ու մյուսը՝ հարգեր։ Այն ատեն իր գոյության պիտի հավտայի։ Կապույտ կամ սև, փույթ չէ, բայց աչքերուն գույնը կուզեի տեսնել։

Քամելեոնի այլակերպություններեն կը վախնամ. ամեն ճաշակի պատշաճելու ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ։

Ընթերցողները ավելի պիտ շահեին չոր հաց ուտելով ամեն օր, քան թե սպասելով այլափոխվող մանանայի մը բազմակերպիկ համեմներուն։