Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՖՐԱՆՍՈՒԱ ՔՈՓՓԵ

(Մեր պատկերը)

Անոնք որ դասավորելու մոլությունը ունին, որոնք բաղդատությունը կը սիրեն և ամեն բան շարել կուզեն առաջնության կարգով, Հյուկոյեն ու Լամառթինեն անմիջապես ետքը Քոփփեին տեղ պիտի տան։

Մինչև այն բարձունքը՝ ուր կը կենան Ժերսեյի տարագիրը ու Սեն—Փուանի մենակյացը, մինչև այն կատարները՝

Ուր թիսեն դիք և արծվիք

ինչպես կըսե Եղիան, չի խոյանար համեստներու քերթողը, այլ մեր տանը երդիքին վրա թառած թռչունն է. այն՝ որուն դարձդարձիկ ճախրանքին կարելի է աչքով հետևիլ պատուհանեն և որուն երգին ձայնը՝ մանկութենե ի վեր օրորած է զձեզ։

Ասոր համար է որ եթե Հյուկոյին վրա պիտի սքանչանանք միշտ, Լամառթինին վրա պիտի զմայլինք, Քոփփեն ալ պիտի սիրենք։


Ֆրանսուա Քոփփե քերթող մըն է ամեն բանե առաջ ու քերթող մնացած է միշտ, ոչ թե անոր համար որ դրական ուրիշ