Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թարմ ու մանկունակ երգի մը ներգործությունը կը թողու։

Նախընթաց թվով մը հրատարակեցինք իրմե երկու քերթվածներ զորս Փանոսյան կրցավ հայերենի վերածել, առանց բնագրին հրապույրը կորսնցնելու։

Թարգմանությունները, մանավանդ ոտանավոր քերթվածոց համար, կլիմա փոխած ծաղիկներու կը նմանին։ Սովորաբար իրենց փոխադրված նոր հողին մեջ՝ ոչ առջի գույնը և ոչ առջի հոտը կրնան պահել։ Փանոսյան այն հաջող պարտիզպանն է որ զգալի ընել չի տար այս տեղափոխումը։

Մասիսի ներկա թիվին մեջ Քոփփեեն հրատարակված քերթվածը՝ դարձյալ անոր կը պարտինք, թեև այս քերթվածին գաղափարը՝ «Միամիտ Պատմություններս վերնագրին տակ ընդլայնված գտանք քանի մը շաբաթ առաջ. ռամիկ բանագողության մը կասկածը չունեցանք բնավ, այլ ըսինք միայն որ թերևս այդ արձակին տերը ու ֆրանսացի բանաստեղծը զիրար գտած են առանց գիանալու։ Չէ՞ մի որ․

Les grands esprits se rencontrent.