Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԺԱՐԱՆԱՑ ՇՈՒՐՋԸ

Մեր վարժարանաց Քննության օրերը կը մոտենան. կարողներու և անկարողներու, ծույլերու և աշխատասերներու, բախտավորներու և դժբախտներու մշտնջենական ընդհարումը դպրոցական գրասեղաններուն վրա պիտի սկսի ու շաբաթ մը պիտի տևե. հետո հանդեսները, ծափերը, ոսկեզօծ գիրքերը, ճառերը ու տեղեկագիրները պիտի գան, ու ամենեն ետքը արձակուրդը արդար վայելքը տարեկան խոնջենքին։

Մեր մեջ Քննությունը՝ տարապարհակ աշխատության մը փափագելի վախճանը կը ներկայացնե. ձանձրացուցիչ թատրերգության մը վերջին արարվածը, որուն աչքդ գոց կը համակերպիս, վայրկյան մը ավելի առաջ դուռնեն դուրս նետվելու աճապարանքով։


Այս չէ հարկավ Քննության նպատակը։ Մեր տղաքը, երբոր շիջանավարտի վկայականը ծոցերնին՝ դուրս ելլեն վարժարանեն, այն ատեն միայն պիտի հասկնան անոր ստույգ նշանակությունը. իրենց ընտրած աշխատության ասպարեզը՝ դժնդակ