Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գիտե՞ն սակայն անոնք որ թույլ ու ներողամիտ քննություններով ամեն տարի իմաստակներու խումբ մը նետելով մեզի, անոնք ապագային պատասխանատվությունը իրենց վիզը կառնեն, գիտե՞ն որ իրենց ստեղծած պատրանքի աշխարհը դժբախտներ պիտի արտադրե միայն։


Քննությունը դադրելու է ուրեմն պարզ ձևակերպություն մը ըլլալե, կյանքի ճշմարիտ պայքարը դառնալու համար, պայքարը որ հիմա դպրոցեն կսկսի մինչև գերեզման երկարելու համար և որ կը վախնամ թե օրորոցեն սկսի վաղը։

Տասնի տեղ երկու շրջանավարտ տվեք մեզի, բայց լուրջ ու տոկուն հոգիներ ըլլան երկուքն ալ։

Ամեն տարվան արտադրություններով՝ շատ մը ձեռքեր ու ոտքեր տված եք մինչև ցարդ․ ի՞նչ ընենք այդ բոլորը. մարդեր կազմելու համար ատոնցմով՝ գլուխներ տվեք մեզի։