Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈՌՑՎԱԾՆԵՐ

Քանի մը երիտասարդներ Դուրյանի աճյուններով նոր մեծարանք մը ընել կը խորհին։

Մոռացկոտ ազգի մը մեջ, որպես է մերինը, մխիթարի, բան մը կա այս ինքնաբուխ ցույցին մեջ։ Ապաքեն Դուրյանի գերեզմանն է միայն որ չքված չէ բոլորովին, կարծես թե ականջնուս մեջն է միշտ իր երգին ձայնը

Գիտցեք որ դեռ կենդանի եմ։

Անգին քանի՜ մոռցվածներ, գերեզմանեն ալ անգին դժբախտներ զորս հիշելու ատեն չունի ինքնիրմով զբաղող մեր երիտասարդությունը։

Ո՜ւր է Զորայանը, Արմենակ Հայկունին, Քրիստոստուլ Ղազարոսյանը Պարոնյանը, Խաչատուր Միսաքյանը Ստեփան Փափազյանը ո՜ւր են ասոնք. գիտե՜ք գոնե ո՛ւր պետք եք երթալ երբ այցելել ուզեք այս անշուք հողակույտները։


Մարդ մը չի՜ պիտի գտնվի որ ազգին վաստակավորներով գերեզմանը գոնե մեյ մեկ մահարձանով ամենուն ոտքի կոխան