Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄՈՏԱՆ

Ոչ այն Մոտան ուր Եղիան կերթա և ուր Պետոն կսպասե. ո՛ւ այն ափափյա ծովեզերքը Քատըքյոյին՝ որուն ջուրերուն մոջ՝ Նիրվանան, պչրող հուշկապարիկ, կը պահվըտիլ կը քծնի, կը կանչե իր տարփավորները։

Ո՛չ այն Մոտան։

Այլ այն որ կիներունն է միայն և որուն նորաձևություն անունը կուտան։

Պզտիկուց ի վեր ամեն ոք իր ձեռքեն եկածը չէ խնայած անոր դեմ, պատվար մը քաշելու համար այս անդուլ մակնթացության առջև, որ մեր հագուստներեն սկսելով մինչև մեր հոգվույն ամենեն թաքուն զգացումները կը կերպարանափոխե։

Նորաձևությունը՝ արդուզարդի անձուկ ըմբռնումով չեմ առներ հոս, այլ կը նայիմ անոր իբրև հարատև այլակերպության մը ջանքը, զոր մարդկությունը կընե. և այս նկատումով՝ կուսակիցն եմ անոր, վասնզի կուսակիցն եմ հառաջդիմության։


Ո՞ւսկից է որ հին ավանդությունները պահելու կոչում կընենք մ իշտ և զանոնք պարզապես մեկդի ընելու հրավեր մը՝ սրբապղծություն մը կը թվի մեզի։