Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐՈՅԱԿԱՆԻ ԿՌԻՎԸ

Կռիվը կը շարունակեմ հայ բարոյախոսները իրենց սրդողած մարդու երեսնին ավելի ևս կը ծռմռկեն. նվիրական սկզբունքներու անուններով կը խոսին միշտ։ Մասիսի մեջ երևցող Նորավեպերը կը գայթակղեցնե եղեր զիրենք ու անշուշտ իրենք համոզումի անկեղծությամբը՝ ընտանեկան պատիվը ու սրբությունը վտանգված կը հռչակեն։

Անցյալ տարի Անբարոյական Գրականություն վերնագրող խմբագրականի մը մեջ պետք եղած պատասխանը տրված էր այսպիսիներուն. տարի մը վերջը դիտավորություն չունինք նորեն հերքելու այդ պարկեշտամոլ հոգիներուն անտեղի վախերը:

Սաչափը հարկ է միայն հիշեցնել թե գրականությունը բարոյախոսության հետ շփոթելու համար մինչև Սահակ Մեսրոպ ետ էրթալու չափ հետադեմ ըլլալու է մարդ։

Կը կարծենք որ մեր երանելի նախնիքը — ընկալյալ բացատրություն մը գործածելով — միտքերնուն չպիտի անցունեին թե իրենցմե այսքան դարեր ետքը եկող սերունդ մը գրականության սահմանը ըմբռնելու ու հասկնալու համար նորեն իրենց կոչում պիտի ըներ։

Մասիսի մեջ երևցող Ֆանիե և այդ կերպ ուրիշ քմածին