Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըսենք նաև որ մենք ո՛չ քարոզիչներ ենք հոս, ո՛չ առաջնորդներ հանրային բարոյականի, այդ հավակնությունը չունինք և ատանկ ծանր պաշտոնի մը համար պետք եղած արժանիքը չենք զգար մեր խոնարհ անձին վրա։

Կը վախնանք մանավանդ այն խմբագիրներեն որոնք բարոյականը բերաննուն վար չեն ձգեր, հարգելի անձինք կան անոնց մեջ. բայց Ռըվյու տե տեո Մոնտի տնօրենին ձախողվածը անգամ մը ևս կը հաստատե թե

lhabit ne Fait pas lc moins

Ֆրանսայի մեջ Ծերակույտի անդամ պ. Պեռանժե բավական խնդուք հրավիրեց իր վրա այս պահուս իր մղած անբարոյականության պայքարովը՝ այնպիսի արարքներու դեմ որոնք անհամեմատ, անբաղդատելի կերպով տարբեր են Ֆանիին պատմութենեն։

Գիտցե՛ք գոնե որ գրականությունը զվարճության, կատակի, բարեմտության եղանակ մըն ալ ունի, ամեն ինչ վատ ու լպիրշ տեսնելու ակնոցը վար առեք և այն ատեն գայթակղեցուցիչ բան մը չպիտի գտնեք այլևս, հանցանքը ձեր ակնոցինն է և ոչ թե դիտված առարկայինը։

Ըսինք ձեզի որ Ս. Գիրքն անգամ այդ դիտակով կարդացողներուն համար՝ վրդովիչ մեկե ավելի գլուխներ ունի, պե՞տք է ասոր համար ձեր Սահակ Մեսրոպը դատապարտել։


Երբոր հրապարակագրի մը գրական մշակությունը այնքան է միայն որ հայտնի կերպով ողորմելի ստանավորներու հեղինակը