Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մյուսեին հետ շփոթելու կելլե, անշուշտ Մասիսի նորավեպերը այդ դատաստանին առջև արդարացում չեն կրնար հուսալ։

Արդեն երբեք ալ չենք փափագիր ենթարկվիլ ատանկ դատաստանի մը. Մասիս գրական հանդես մըն է և այդ ձևը պիտի պահե. իր ընթերցողները գոհ են իրմե և այս կը բավե իրեն, մենք այն կարծիքեն չենք որ մեր շաբաթաթերթը ամենուն հասկնալի, մատչելի հրատարակություն մըն է. երբ հրապարակագիրներ կան որ չեն հասկնար զայն, անշուշտ հասարակության մեջ ալ այնպիսիները չպիտի պակսին։

Ի՛նչ պետք է ընել ասոր համար, պե՛տք է որ վարպետ տուտուի վերածենք Մասիսը. հավկիթը թարմ պահելու կամ ակռայի ցավը բժշկելու եղանակներ ցույց տանք, ծաղկանց լեզուն թարգմանենք և Մունկո Փարքի Ափրիկեի մեջ ճամփորդությո՛ւնը գրելու ելլենք։