Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԳԻՐ ԴՊՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱԿՔ

Վահան վարդապետ Տ. Մինասյան հայ գրականության մեջ նորեկ մը չէ. կրոնական նյութերու վրա շատոնց կը գրե օրագիրներու մեջ. ընթերցողները, հարկավ, մեծ բան մը հասկցած չեն այդ եբրայեցերենով, գրաբարով և սրբազան պատմությունով համեմված դրվածներեն. բայց Վահան վարդապետ մեկե ավելի լար ունի իր աղեղին վրա. ամենքը ախորժանոք կարդացին իր անձնական հիշատակները այնքան մտացի ու զվարթախոհ ոճով մը դրված, նուրբ ու միշտ ճաշակավոր հեգնությամբ մը՝ վայելչապես խառնված։

Վահան վարդապետի կատակասեր եղանակը հաճելի է ինծի և պետք է խոստովանիլ որ այս սեռը ամենեն դժվարինն է գրականության մեջ։

Այս անգամ առակներու շարքով մը այս գրագետը հրապարակ կելլե և բարեբախտ զարտուղություն մը բերելով մեզի՝ իր բարոյախոսությունը անձուկ ու տղայական բան մը չէ։

Այս առակներով տրված խրատները՝ մարդկային կյանքի ամեն կերպ երևույթները կընդգրկեն միշտ, և ամբողջություն մը կը ներկայացնեն որով բարոյականը կը գտնե վերստին իր մեծությունը ու բարձրությունը՝ զորս կորսնցնելու մոտ էր