Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը Պալըքլըյի մեջ հազվագյուտ դեպք մ՛Է. հետաքրքիրները Հուսո նշույլ մ՛առին, կինը միշտ ճշտապահ կը գտնվեր, հետեվեցան անոր ու երբ օր մը սևերով կինը գերեզմանեն կը վերադառնար, ետևեն գացին անոր ով ըլլալն հասկնալու համար, բայց տեսան որ տան երկձի կառք մը իր վարագույրներն իջեցուցած սրաբշավ կը տաներ սգավոր այցելուհին. այն ատեն դարձան գերեզմանին քով գոնե պսակին ձևեն, ծաղիկներով կապվելուն ճաշակեն ուսկից գալը գուշակելու համար։ Պսակը ճերմակ քամելիաներով շինված էր, որուն վրա կապույտ մանիշակներով կազմված «Զղջում» բառը կը կարդացվեր։