Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնի կերպով տեսնված միջնորդի դերը՝ բարոյական Քերականության մը խստապահանջ կանոններուն մեջ տեղ չկրնար ունենալ։

Նույնպես ձայնարկությունները վերցված են այսուհետև վասնզի ոչ թե գաղափարները այլ զգացումները բացատրելու պաշտոն մը ունին և ասով բոլորովին վերացական ու հետևապես վնասակար հանգամանք մը կը ներկայացնեն։ Արդարև, ձայնարկությունները առօրյա դրական պետքերու մեջ չեն կրնար գործածվիլ. լըսվիր զոր օրինակ «ո՜հ սա ստակս տուր»․ բայց շատ վայնլուչ կերպով կըսվի «ո՛հ կը սիրեմ զքեզ»։ Կը տեսնվի ուրեմն թե որքա՜ն բանավոր է Հանձնաժողովին որոշումները։

Բառագիտության պես՝ Համաձայնության մասն ալ մեծ փոփոխություններ պիտի կրե. նախ անունը, համաձայնություն, մտերմություն չի՞ նշանակեր ու մտերմութենեն մինչև սիրահարություն քայլ մը միայն կա. ուստի համաձայնության տեղ պիտի գրվի Տարաձայնություն։ Հետո այսուհետև ո՛չ սեռի խնդիր պիտի ըլլա, ո՛չ բնաթյան. Քերականությո՞ւն պիտի սորվին տղաքը թե ուրիշ բան։

Ահավասիկ գաղափար մը տվինք Քերականության վրա խորհված բարեփոխումներու մասին, դպրոցական նախակրթությունը ձևացնող մյուս գիտություններն ալ զուրկ չպիտի մնան այս կարգի փրկավետ սրբագրություններե, որով հայոց ավանդական մաքուր բարոյականը՝ դաստիարակության պատրվակավ՝ չպիտի եղծանի դպրոցներուն մեջ։

Որչափ որ տեղեկացանք. Թվաբանության մեջ չորս գործողություն անունը պիտի վերցվի. Հանելումդ և Բաժանումդ պիտի մնան, բայց Հանումը ու Բազմապատկությունդ, իբրև անպատեհ հարաբերությանը փոխաբերություն, ուրիշ անուններով պիտի ճանչցվին ասկե վերջը։

Նույնպես իսպառ մերժված է Հառաջատվությանդ նոր Թվաբանութենեն։

Աշխարհագրութենեն ալ պիտի վերցվին Պարանոցդ, Ծոցը որոնք հեշտախտիկ բան մը ունին ու մարմնական մերկության հետ ակներև առնչություն։ Հրաբուխը ու Երկրաշարժը, նույնպես