Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վնասակար ակնարկություններ պարունակող բառեր՝ չպիտի մնան։

Ասոնք և ասոնց նման են նախնական դաստիարակության մեջ ներմուծվելիք փոփոխությունները որոնց շնորհիվ հայ մանուկներու բարոյականը նոր կրթության ավերումներեն զերծ պիտի մնան։

Նույնպես, իբրև նախազգուշական միջոց, պզտիկ շաբաթաթերթի մը միջին երեսին ու մեծ օրաթերթի մը առաջին երեսին ընթերցումը պարտավորիչ պիտի հռչակվի վարժարաններուն մեջ։

Հանձնաժողովը՝ անկե վերջը պիտի սկսի չափահասներու բարոյականին համար իր արդյունավոր աշխատությանց շարքը, որոնց մասին մեր ձեռք անցուցած տեղեկությունները պիտի տանք հաջորդ թիվերով։