Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/394

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այդ կարծիքեն չենք ու չպիտի կրնանք ըլլալ. կյանքը բաժանումներ չունի, ներքին կյանք ու արտաքին կյանքը չի տարբերիր պատվավոր մարդուն համար, չենք կրնար ընդունիլ որ. ներքին կյանքով անպատիվ մեկը՝ հանրային գործունեության մեջ պատվավոր դառնա, այս երկուերեսությունը չպիտի կրնանք ըմբռնել երբեք։

Ուրեմն մեր ուսուցիչները ստորնացուցին իրենց վիճակը, հետո, իրենց բարոյական նկարագիրը միշտ տեղի տվավ դժվարությանը առջև։

Հոգաբարձություններով հնարած ամեն նախատինքներով առջև իրենց արժանապատվությունը չպահեցին ու իրենց մեջ չունեցան այն արհեստական եղբայրակցության զգացումները որով ինքգինքնին պաշտպանեին թաղականներով անիրավությանը դեմ։

Հնդհակառակը մրցակից եղան իրարու հացը հափշտակելու ու նվազուրդի դնելու ելան իրենց արդեն կարի չնչին ամսականները։

Եվ եկան հասան այն վիճակին ուր, երեսուն տարի վերջը, իրավամբ պարտավոր եղանք հարցնելու առա՞ջ թե ետ գացինք։