Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1 8 9 8

ՏԱՐԵԴԱՐՁ ՄԸ

Հաշիվի ու Նյութի դարու մը մեջ կապրինք և Երազի ու Մտքի դարու մը զավակներն ենք։

Ուրիշներ դեպի առաջ կը նային ոգևորվելու նպատակով, մենք դեպի ետ երթալու պարտավոր ենք շատ հեղ, օրինակելի դաս մը փնտրելու համար։

Մեր մեջ, ինչպես ուրիշ տեղեր, Օրագրությունն ալ զերծ մնացած չէ այն նյութապաշտ վարակումեն որ, պատմության մեջ, այս դարուն վերջին կեսին տխուր հատկանիշը պիտի կազմե։

Ամեն բանի մեջ գրականությունը փնտրելու այս ոգին այնքան ծանր ու ընդհանուր մթնոլորտ մը ձևացուցած է որ երբէ այսօրվան պես դիպվածով, ձեռքես կանցնին հիսուն տարի առաջ գրված առաջնորդողներ, որոնց մեջ հրապարակագիրները ավելի կը քարոզեն քան թե կը խոսին, լեզվիս ծայրը կուգա ըսել իրենց.

— Միամիտնե՜ր.․․