Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պես միտքերուն ներգործումի շրջանը ավարտած ու Փակված է։

Մեզի չիյնար անմիջապես դատաստան ընել ու վճիռ արձակել այս մարդոց վրա. դեռ շատ մոտիկն ենք իրենց, տակավին պետք եղած անջրպետը չէ կազմված, արդար ու անաչառ ուսումնասիրություն մը ընելու ասոնց վրա։

Բայց մեր իրավունքն է, մեր պարտքը պիտի ըսեի, վերադառնալ անոնց ժամանակին ամեն անդամները օգուտ մը, դաս մը կա քաղելու այդ անցյալեն, ճիշտ ինչպես այսօր ըրինք, «Մասիս» ի հիմնարկության տարեդարձը արձանագրելով այստեղ։