Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԳԵՆՔ

Ճպուռը բոլոր ամառը երգած ըլլալուն համար...։ Մնացածը գիտեք. վերահաս ձմեռը ուր ուտելու փշրանք մը չի կա. Մրջյունը, բանը գործը գիտցող րանթիե մը, որ իր ստորերկրյա ապարանքին մեջ փորը կուշտ կռնակը տաք, խրատներ կուտա անոթի ճպուռին, փոխանակ փշրանք մը հաց նետելու անոր, տեսակ մը Տիկին տը Մենթընոն՝ որ իր հրավիրյալներուն խոստացած ոստրեն՝ ախորժելի պատմությամբ մը մոռցնել տրված էր։

Լաֆոնթենին այս առակեն ի վեր, երգելը՝ քիչ մը ամենուս աչքեն ելած է։ Երգող մեկը տեսնելնուս պես՝ անմիջապես ձմեռը, անոթությունը, անողորմ մրջյունի խրատը քով քովի, կարգով մտքերնուս առջև կուգան, շոգեկառքի մը վակոններուն շարքին պես, որուն «լոքոմոթիվ»ը, ետքը «թենտեր»ը, ետքը «ֆուրկոնճը անմեկնելի կարգ ճը կը ձևացնեն։

Բայց Լաֆոնթենի առակները ճշմարտությունը չեն քարոզեր միշտ։ Եվրոպայի մեջ երգիչները՝ սեղանավորներու չափ, թերևս ավելի, ստակ կը շահին, ու դյուրին չէ ամեն ատեն ճպուռ մը ըլլալ․ սակավակյաց Մրջյուններուն համբերատար պարենավորումը ու Խնայողությունը կը ներկայացնե, ան ալ