Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շահադիտության դիմացը իր առջի նշանակությունը բոլորովին կորսնըուցած է։

Ամեն բան վեր ի վար է ուրեմն, և շատ կը վախնամ որ եթե այս դարը առակախոս մը ունենար, ճպուռեն օրինակ առնելու խրատը պիտի տար Մրջյունին։

Այո՛, երգի պարուն մեջն ենք։

Տկարանալու, սայթաքելու չէ կյանքի պատահարներու առջև, այլ զանոնք դիմավորելու է ինչպես անխուսափելի հյուրի մը ընդունելությունը կըլլվի, զվարթ երեսով։

Մեր հասարակությունն ալ ուրեմն, պետք ունի երգելու ու խնդալու՝ կազմելու համար այն մտքի ու սրտի առողջությունը, առանց որուն հառաջդիմելու կարող չէ։ Լալագին ազգ մը բանի մը օգաակար չէ կրցած ըլլալ աշխարհիս վրա։