Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՎԵԼԸ

Տանտիկին հասարակություն մըն ենք, ավելը, լվացքը, տախտակ սրբելը կը սիրենք։

Մաքրության այս սերը, զոր շատ անգամ նրեսնուս զարկած են, ընտանեկան հարկեն անդին անցած չէ սակայն, այնպես որ մեր հանրային ասպարեզները փոշիով գեթ, եթե ոչ ուրիշ աղտեղությամբ, լեցուն են միշտ։

Եվ տարիներ անցնելով այնքան թանձրացած է խավը որ ամենեն տոկուն մարդն իսկ ավելը ձեռքը առնելե առաջ իրավունք ունի վարանելու։

Տախտակամածեն վեր ելլելիք փոշին այնքան հեղձուցիչ բան մը ըլլալ կը խոստանա որ անոր մեջ կուրնալու կամ շնչասպառ մնալու վախը ինքնին կարդարանա։ Ընդհանուր վաթանումին մեջ, Օրագրության կիյնա նորեն օրինակը տալ, և քաջալերվելով այն համակրություններեն որոնք իր անշահախնդիր ջանքերը կողջունեն, ինքը մատնանիշ պիտի ընե հանրային ուշադրության՝ այն մութ անկյունները ուրկե պետք է սկսիլ, առողջապահիկ կանոնները ի գործ դնելու։