Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼՈՒՐ ՉԻ ԿԱ

Չեմ գիտեր թե ընթերցողներուս մեջ հրապարակագրության փափագ ունեցող կա՞, օրագիրներու մեջ երևալու փառասիրությամբ տագնապող մը կը գտնվի՞։ Պիտի հրավիրեի զինքը որ գար օր մը Մասիսի խմբագրատունը և ներկա ըլլար օրագրի մը երկունքին, ապահով եմ որ այդ փափագեն հավիտյան պիտի հրաժարեր։

Մտածեցեք անգամ մը ի՞նչ է դիրքը այն սպասավորին՝ որ տեղ մը ղրկված է կարևոր, ամենակարևոր լուր մը բերելու համար և որ ամեն օր ձեռնունայն կը դառնա միշտ։ Իր տերը ամենեն անհամբեր, ամենեն նեղսիրտ մարդն է զոր կարելի է երևակայել աշխարհիս վրա. հասարակությունն է ան. դժգոհ ու լալկան երախան է։

Ամեն օր երբ լրագիր մը կը հրատարակվի, խոստում մը ունի իր մեջ՝ լուր մը, աղեկ կամ գեշ լուր մը բերելու իրեն հետ. և խմբագիրը որ գիտակցությունը ունի ասոր, ի՞նչ տառապանքի մեջ է երբոր գիտե թե այդ օրն ալ բան մը չունի հաղորդելիը իր տիրոջը. պարապ, դարձյալ պարապ կը ներկայանա հանրության։ Ավելի ճարտար ու հնարամիտ խմբագիր մը սյունակներ կը լեցնե լուրերու հավաքածոներով, և